Ռուսաստանի Դաշնությանը մտահոգում է Հայաստանում արևմտամետ լրատվամիջոցների թվի աճը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ուղերձում՝ հասցեագրված Երևանում բացված ռուս-հայկական մեդաիֆորումի մասնակիցներին:
«Մենք անընդունելի ենք համարում մեր ժողովուրդների միջև թշնամություն ու ատելություն սերմանելու և Հայաստանի բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանին մեղադրելու փորձերը: Ենթադրում ենք, որ ո՛չ մեզ, ո՛չ ձեզ չի կարող բավարարել վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական ասպարեզում ի հայտ եկած այդ հստակ միտումը», — ասվում է Զախարովայի ուղերձում:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնակլան ներկայացուցչի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին «միակողմանի, բացասական և իրականությանը չհամապատասխանող» տեղեկատվության տարածումը հակասում է երկու ժողովուրդների հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթին:
Զախարովան նաև նշում է, որ մի շարք ռուս գործիչներ ընդգրկված են այսպես կոչված «սև ցուցակում» և չեն կարող այցելել Հայաստան: «Մեր երկրում առաջատար մեդիա մենեջերներ և քաղաքագետներ հանդիսացող և օրենք չխախտած ու միայն իրենց անձնական տեսակետները հայտնած գործիչներին «անցանկալի անձ» որակելու որոշումը լուրջ վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը», — պնդել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: