Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին, Լևոն Ժիրայրի Գրիգորյանին և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին ադրբեջանական կողմը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում փոխանցել է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերին, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ երիտասարդների «առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն»։
Արցախցի ուսանողները ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել օգոստոսի 28-ին ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։
Օգոստոսի 28-ի կեսօրին Հակարիի անցակետից ադրբեջանցի սահմանապահները առևանգեցին Արցախի Մարտունի քաղաքի երեք բնակիչների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին։ 20-22 տարեկան ուսանողները գալիս էին Երևան կրթությունը շարունակելու։ Բաքուն նրանց մեղադրում էր Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: