Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 14-ին նախատեսվում են լսումներ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով: Այդ մասին տեղեկությունը տեղադրվել է հանձնաժողովի կայքում։

Ենթադրվում է, որ քննարկումների ընթացքում ելույթ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով Պետական դեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետական քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի վիճակի հարցով սեպտեմբերի 6-ին տեղի էին ունեցել լսումներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Լսումների ընթացքում երկու առանցքային բանախոսները՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսն ընդգծել են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը ցեղասպանության քաղաքականություն է վարում արցախահայության նկատմամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest