ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։

«Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ, հատկապես այն պարագայում, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ», — գրել է Փալոնը (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։

Կոնգրեսականը շեշտել է խաղաղության հաստատման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

«Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան», — գրել է նա՝ հավելելով, որ Կովկասում խաղաղություն չի հաստատվի, եթե «Ալիևը պատասխանատվության չենթարկվի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest