Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված սահմանային անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ, Բաքվի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։

Նրանց նկատմամբ կիրառվել էր «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո, համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, նրանք «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Բաքվի կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Երիտասարդներին մեղադրում էին Բաքվի դրոշն անարգելու մեջ։

Pin It on Pinterest