Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և շարունակում է աշխատել կողմերի հետ այն հարցի շուրջ, որ հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Սա այն հարցն է, որում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված մնալ․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ, որը պայմանավորված է սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակմամբ։ ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային երթևեկության, ինչպես նաև ուղևորափոխադրումների համար», – ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest