Հայաստանն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Գյունտեր Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ, Կոստանյանն ասաց՝ չի կարող ասել՝ արդյո՞ք դրանք փոխկապակցված են, թե՞ ոչ։
Հայաստանն ադեկվատ արձագանք է սպասել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ, ասել է Վահան Կոստանյանը, ավելացնելով, որ ռուս գործընկերների հետ «շատ բաց» քննարկումներ են ունենում ու արտահայտում այն դժգոհությունները, որոնք կան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: