ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իսպանական Տոլեդո քաղաքում նախօրեին կայացած ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարել նաև Արցախում հումանիտար ճգնաժամին։ «Այնուհետև այլ հարցեր ենք ուսումնասիրել՝ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել Լաչինի միջանցքի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը»,-ասել է Բորելը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտնել էր, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են ներառել նաև ԼՂ-ում հումանիտար իրավիճակը։
Լրահոս
- Զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել․ՊՆ
- Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է
- «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․«Ազատություն» ռադիոկայան
- Զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել
- Հայտարարություն Արթուր Դանիելյանի անօրինական քրեական հետապնդման վերաբերյալ
- Հայ եկեղեցու հարցը ԵԽԽՎ-ում և CSI-ում․ «զեկույցը» կառուցված է բամբասանքների վրա
- Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում
- Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ