Իրազեկ Քաղքացիների Միավորում ՀԿ մախագահ Դանիել Իոնեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որով հայտնել է Շենգավիթի բաժնում ՀՀ քաղաքացու հերթական խոշտանգման դեպքի մասին։
«Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն։
Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում», գրել է Դանիել Իոնեսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: