ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իսպանական Տոլեդո քաղաքում նախօրեին կայացած ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարել նաև Արցախում հումանիտար ճգնաժամին։ «Այնուհետև այլ հարցեր ենք ուսումնասիրել՝ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել Լաչինի միջանցքի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը»,-ասել է Բորելը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտնել էր, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են ներառել նաև ԼՂ-ում հումանիտար իրավիճակը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest