Արցախի նախագահի հրաժարականից հետո, ըստ Արցախի Սահմանադրության, երկրի նախագահի լիազորությունները իրականացնում է Արցախի Ազգային ժողովի նախագահը։

Արցախի Սահմանադրության 100-րդ հոդվածը սահմանում է․

«Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»:

Նկատենք, որ Արցախի ԱԺ նախագահը Դավիթ Իշխանյանն է, որը վերջերս է ստանձնել այդ պաշտոնը։ Իշխանյանը Դաշնակցություն կուսակցության անդամ է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest