Այս պահին Ասկերանի և հարակից բնակավայրերից, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտից, մի խումբ մարդիկ հավաքվել են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատված` թույլ չտալու Ադրբեջանի ուղարկած «հումանիտար» բեռի մուտքը Արցախ: Այս մասին «Արցախ» լրատվականին տեղեկացրել է ակցիայի մասնակիցներից մեկը: Նրա խոսքով` մարդկանց հոսքը չի դադարում։

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը իր հերթին տեղեկացրել է, որ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, որն այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։

«Մենք մնում ենք այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է լուսանկարիչը։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest