Oգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունը կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։
Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունն այս պահին կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest