Արցախի Ասկերան քաղաքի բնակիչ Հերմինե Խաչատրյանը ֆեյսբուքում տեսանյութ է տարածել, որով կոչ է անում՝ թույլ չտալ Աղդամի ճանապարհով Թուրքիայից այլուր բերեն Արցախ։
«Թուրքերը ուզում են Ասկերանի միջով ալյուր անցկացնեն Ստեփանակերտ։ Ես՝ որպես զոհվածի քույր, որպես Ասկերան քաղաքի բնակչուհի, անձամբ մենակ եկել եմ այս տանկի մոտ, որպեսզի չթողնեմ, որ Ասկերանի ճանապարհով թուրքերի ալյուրը հասնի Ստեփանակերտ։ Մինչև վերջ պայքարելու եմ, և ոչ մի թուրք ինձ չի խանգարի, ոչ մեկը ինձ չի խանգարի, որ ես պայքարեմ։
Ես նախընտրում եմ սոված մնալ, քան թե թուրքի ալյուր ուտել, ինձ դա պետք չէ, թուրքը մարդասպանա, ես թուրքի ալյուրը չեմ ուտի ու չեմ թողնի մտնի Արցախ»,- ասել է նա։
Իր տեսանյութում Հերմինեն խնդրում է ասկերանցիներին միանալ իրեն․
«Մենք պետք է խափանենք թուրքերի պլաններն ու ապացուցենք, որ իսկական ղարաբաղցի ենք, իսկական հայ ենք, ու մենք դա անելու ենք։ Եթե դուք չանեք էլ, ես անելու եմ։ Ես, հանուն եղբորս, հանուն իմ Արթուրի, դա կանեմ, որ ապացուցեմ, որ ես ուժեղ եմ, որ իսկական արցախցի եմ»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: