Ռուսական լրատվամիջոցները հաստատում են մասնավոր ռազմական Վագներ խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան մասին տեղեկությունը։ Ըստ լրատվամիջոցների, ՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են»,- նշվում է ՌԴ արտակարգ իրավիճակների գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լրատվականները տեղեկացնում են, որ ինքնաթիռը պատկանել է Պրիգոժինին։ Ռոսավիացիան իր հերթին հայտարարել է, որ ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է նաև «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: