Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում ՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:
«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը», նշված է հայտարարության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: