Քաղաքական-հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։
Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։
Բնականաբար ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի, և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք»:
Նշենք, որ Սուրեն Սահակյանը մինչ այդ հայտարարել էր, որ հետաքրքրված անձանց հրավիրում է Մաշտոցի պուրակ քաղաքական քննարկումների:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: