Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», — նշված է հաղորդագրության մեջ։

Pin It on Pinterest