Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 23։00-ին (Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին)։

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Նիստն անցկացնելու համար ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը դիմել է Ամերիկայի դեսպանին, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն էլ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

Նամակում նշված է.

«Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի կոնկրետ գործողություններ և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ վերադառնալու համար միջազգային իրավունքի և կարգի պահանջներին։ Ուստի ես Ձեզ կոչ եմ անում ձեռնարկել հետևյալ քայլերը.

• Գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽԽ) արտակարգ նիստ՝ նվիրված Արցախի ճգնաժամին:
• Ուղղորդել ԱՄՆ առաքելությանը ՄԱԿ-ում առաջնորդելու Անվտանգության խորհրդի բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները:
•Ուղղորդել ԱՄՆ ՄԶԳ-ին (Միջազգային զարգացման գործակալություն) և Պաշտպանության նախարարությանը, որպեսզի գնահատեն ԱՄՆ-ի կողմից Արցախին աջակցելու տարբերակները:
• Անձամբ զանգահարել Ալիևին և հորդորել վերացնել շրջափակումը. Զգուշացրեք նրան, որ շրջափակումը շարունակելու դեպքում կլինեն հետևանքներ՝ ներառյալ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը։ Կոնգրեսում մեզանից շատերը կարծում են, որ Ադրբեջանը վաղուց պետք է կտրված լիներ ԱՄՆ-ի օգնությունից։

Նամակի ողջ բովանդակությունն՝ այստեղ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest