ՀՀ-ում ԵՄ առաքելության ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել․ այս մասին X-ում գրառմամբ հայտարաել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։
«Ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք պարեկություն ենք կատարում ՀՀ-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»,- ասված է գրառման մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: