Ադրբեջանի կողմից երեկ՝ օգոստոսի 14-ին, Վերին Շորժայում վիրավորված զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում եւ տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հաղորդել է նա

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest