Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին:
Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման և խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին:

Pin It on Pinterest