Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Ըստ աղբյուրի, միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։

Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։

Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest