Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն թե երբ հստակ չէ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է ասել «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում։

«Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ օրը, բայց Հայաստանի Հանրապետությունը հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ինչո՞ւ եմ ասում աշխատանքներ են ընթանում, որովհետև առանց նախապատրաստական աշխատանքի գոնե այն ծավալով, որ հույս ունենանք, որ կարող ենք ակնկալել արդյունք մեզ համար, կարծում եմ, ակնհայտ է, որ չի կարելի այդ մի կրակոցն ուղղակի холостой կրակել», — նշել է Մարուքյանը:

Հիշեցնենք՝ օրերս հրապարակված հրատապ ուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանություններին հորդորել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը անհապաղ դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest