Արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 10-14-ը ցերեկը ժամը 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։ Ահս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Կենտրոնից խորհուրդ են տալիս ջրազրկումից խուսափելու համար հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ:

Նաև տեղեկացնում են, որ օգոստոսի 10-14-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-14-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Հարգելի քաղաքացինե՛ր, խորհուրդ է տրվում խուսափել ցերեկային ժամերին արևի ուղիղ ճառագայթներից», -հորդորում են կենտրոնից։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest