Արցախցի մի խումբ քաղաքացիներ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու նպատակով պլանավորում են Ստեփանակերտից երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ։ Նրանք մինչ խաղաղ և անզեն ակցիան իրականացնելը գրավոր դիմել էին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությանը՝ ճշտելու համար, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականցնել իրենց անվտանգությունն ապահվելու համար։

Ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար կազմը, սակայն, մերժել է արցախցիների՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։ Նկատենք, որ նույն հայտարարույան 6-րդ կետում նշված է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

«Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», — նշված է պատասխանում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Forrighst.am-ի հետ զրույցում նշում է, բացահայտվեց, որ եռակողմ հայտարարությունով ռուսական կողմը երբևէ չէր էլ ստանձնել արցախցիների անվտանգությունն ապահավելու գործառույթ։

«Ես ուզում եմ ուշադրություն դարձնել ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարության պատասխանի մեջ նշված էր, որ ռուսական զորքերն այդպիսի պարտավորություն՝ արցախցիների տեղաշարժը Լաչինի միջանցքով անվտանգ ապահավելու, պարտավորություն, առհասարակ չեն ունեցել։ Իրենք այդ գրության մեջ բացահատում են, որ այդպիսի պարտականություն չեն ունեցել։ Պատասխանից պարզ է դառնում, որ նրանց պարտականությունը կայանում է նրանում, որ իրենք ստուգեն Արցախից-Հայաստան, Հայաստանից-Արցախ տեղափոխվող մարդկանց և բեռները։ Դուք հղում եք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, պատասխանում են, որ իրենց գործառույթը Փաշինյանի-Ալիևի-Պուտինի պայմանավորվածությամբ կայանում է նրանում, որ պետք է ստուգեն բեռները։ Իրենք հիմա այդ գործառույթը հանձնել են ադրբեջանցիներին, նրանք են ստուգում մարդկանց և բեռները։ Ինչպե՞ս են ստուգում, մենք արդեն տեսանք․ ում ուզում կալանավորում են և մեղադրանք են ներկայացնում, ինչ բեռ ուզում առգրավում են։ Շատ տհաճ մի բացահայտում է, որ նոյեմբերի 9-ին, «մեր սրտի վարչապետը», որ, իբր 20 հազար մարդ էր փրկում, իրականում ինչի՞ վրա էր հույսը դրել։ Հանցագործների հետ գործարք կնքելով ի՞նչ էր ակնկալում Նիկոլ Փաշինյանը, սա պետք է բացահայտվեր և բացահայտվեց։

Հայտարարության այդ կետը որևէ կերպ չի փրկում Նիկոլ Փաշինյանի դեմքը։ Նա հղում է անում, թե ինչու իրեն բանի տեղ չեն դնում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, դրա վերաբերյալ տարբեր վարկածներ կան։ Անձամբ իմ կարծիքն է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է կոռուպցիոն գործարքի, դրա համար Պուտինն ու Ալիևն իր հետ հաշվի չեն նստում, որովհետեև փողը տված է։ Սա իմ կարծիքն է, ես այդպիսի փաստ չունեմ, բայց հարց է առաջանում՝ ինչպես կարող են այսպես բացահայտ բանի տեղ չդնել պետության ղեկավարին, ինչ հանգամանքեր կարող են լինել, դա կոռուպցիան է»,-շեշտում է քաղաքագետը։

Այս ֆոնին Անդրիաս Ղուկայսնն առավել համոզիչ է համարում այն կասկածները, որ Արցախն այս իրավիճակում է հայտնվել հավանական  կոռուպցիոն գարծարքի հետևանքով։

«Բոլորը լսել են այն ձայնագրությունը, որտեղ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասում է՝ Ալիևը պատրաստ էր հինգ միլիարդ դրամ տալ․ հիմա հասկանանք, թե ինչի դիմաց։ Ալիևը պատրաստ էր հինգ միլիարդ դրամ տալ, որ ՀՀ ղեկավարությունը հրաժարվի Արցախի կարգավիճակը պնդելուց, բանակցություններում այդ հարցը թողնել հաջորդ սերունդներին, Ալիևը պատրաստ էր դրա դիմաց փող տալ։ Հարց․ ո՞րն է ՀՀ իշխանությունների այսօրվա դիրքորոշումը, ճիշտ այնպիսին ինչի համար, ըստ Լուկաշենկոյի, ադրբեջանցիները պատրաստ էին գումար տալ։ Սա մեկ գործոն, որ մենք կարող ենք մտածել, որ մի կողմը մյուսին կաշառել է։ Մյուս գործոնն այն փաստն է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բացահայտեց, որ պատերազմից առաջ ՀՀ ղեկավարությունը կրճատել է Արցախի ՊԲ-ի ռեզերվային զորքերը և լուծարել է ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի հիմնական հաջողությունը եղավ ԱԹՍ-ների կիրառումից, որին, ըստ էության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները չէին խոչընդոտում և առաջխաղացումը թշնամին ունեցավ Ջեբրայիլում, որտեղ նրանց պետք է կանգնեցնեին և հակահարված հասցնեին առաջին զորամիավորման մոտոհրաձգային գնդերը, որոնք, պարզվում է, կրճատվել էին ղեկավարության կողմից։ Ինչն է հիմք տալիս մտածելու, որ այստեղ մի բան մաքուր չէ, դա Փաշինյանի և Տոնոյանի պահվածքն է քննիչ հանձնաժողովում։ Վարչապետը հանձնաժողովում նշեց, որ լսել է, որ այսպիսի փոփոխություններ են եղել, բայց մանրամասներին չի տիրապետում։ Պաշտպանության մասին օրենքն ասում է, որն Զինված ուժերի կրճատման, կառուցվածքային փոփոխության կամ հաստիքային ցուցակի կրճատմանն առնչվող հարցերը մշակում է ՊՆ-ն, հաստատում է՝ կառավարությունը։ վարչապետը չի կարող ասել, որ ինքը լսել է, քանի որ ինքը հաստատել է, կառավարությունում իրեն զեկուցել են։ Ինչու է վարչապետը գալիս և նման պատասխան տալիս, սա նշանակում է, որ ինչ-որ մի բան մաքուր չէ, թաքցնելու խնդիր կա։

Այս վիճակը շատ նման է կոռուպցիոն գործարքների ազդեցության տակ գործող պաշտոնյաների որոշումների, քայլերի։ Երկիրը տանել պատերազմ, թուլացնել բանակը, թշնամու կողմից պատերազմ սկսելու համար ստեղծել պայմաններ, որից հետո հրաժարվել ճանաչել Արցախի անկախությունը՝ այսինքն, զրկել հայ ժողովրդին քաղաքական պատասխանատվության բովանդակությունից։ Սա կասկածանք է, որ կա կառուպցիա»,-ասաց նա։

 Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest