ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդումներով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանությունում։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումների, ինչպես նաև մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու միջոցների հետ կապված որոշումների կատարման անհրաժեշտության մասին։

«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ հեշտացնելու հասանելիությունը կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու համար», – ասել է Հաքը:

Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest