ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խուսափելով պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալուց, մի շատ կարեւոր հայտարարություն է արել։
«Գերագույն գկխավոր հրամանատարի մասին հարցին ես կանդրադառնամ սահմանադրության դրույթի հետ կապված։ Արդյո՞ք տվյալ ժամանակ վարչապետը եղել է գերագույն գլխավոր հրամանատարը։ Պաշտպանության մասին օրենքով եւ Սահմանադրությամբ վարչապետը պատերազմական ժամանակաշրջանում ստանձնում է գերագույն հրամանատարի պարտականությունները։ Պաշտպանության մասին օրենքի 9 հոդվածի 5 կետով պատերազմ հայտարարելու դեպքում նա որպես գերագույն հրամանատար ընդունում է քաղաքական եւ պատերազմական բնույթի որոշումներ։ Արդյոք պատերազմի հայտարարում եղե՞լ է, թե՞ ոչ։ Այնպես որ ես չեն կարող գնահատական տալ իր՝ որպես վարչապետի գործունեություններին», ասել է Տոնոյանը։ Փաստորեն, Տոնոյանը հաստատում է, որ Փաշինյանին որպես գերագույն գլխավոր հրամանատար չի ընդունել։
Նա լավ պատրաստված է եկել ԱԺ, հատկապես, այս հարցին պատասխանում էր թղթով։ Սա նշանակում է, հենց այստեղ է Տոնոյանը տեսնում խնդիրների արմատը։ Ի՞նչ դասալիք, ի՞նչ մոբիլիզացիա, ի՞նչ հինգերրորդ շարասյուն, ի՞նչ զենքի չոգտագորշում, եթե անհասկանալի է, թե ո՞վ էր որոշումներ ընդունողը։ Եւ ո՞ւմ էր ենթարկվում ինքը՝ Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով ստացվում է, որ քանի որ պատերազմ չի հայտարարվել /իսկ բանից պարզվում է՝ չի հայտարարվել/, ապա վարչապետը չէր կարող գերագույն գլխավոր հրամանատարի իրավասություն ունենալ։ Դա չափազանց կարեւր է, քանի որ հարց է ձագում՝ այդ դեպքում ի՞նչ հիմքով եւ ո՞ւմ հրամանով է Հայաստանի բանակը մասնակցել ռազմական գործունեություններին, արդյո՞ք վարչապետը իրավունք ուներ ռազմաքաղաքական որոշումներ կայացնել, այդ թվում՝ հանձնել Հայաստանի իրավասության տակ չգտվող հողեր։
Այդ հարցերի պատասխանը Տոնոյանը ակնկալում է պարլամենտական հանձնաժողովից։ Ու եթե պարզվի, որ Փաշինյանն, որը բազմաթիվ անգամ իրեն գերագույն գլխավոր հրամանատար է հռչակել, չուներ դրա համար սահմանադրական հիմքեր, դա կդիտվի որպես իրավասությունների գերազանցում՝ պետական դավաճանության հատկանիշներով։
Տոնայանն առաջարկել է անհապաղ փոխել օրենքը եւ վարչապետին գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունով օժտել նաեւ խաղաղ ժամանակ։ Բայց այսօրվա նրա բացահայտումը կարող է դառնալ այն թելը, որի միջոցով կբացվի կծիկը։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: