Ադրբեջանական զինուժը հուլիսի 23-ի ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: