ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց որևէ մանրամասներ տրամադրել Կովկասի բանակցությունների հարցով պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Ինչպես մշտապես նշել ենք, հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Ահա թե ինչու ենք շարունակում ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ինչպես մեր գերատեսչության ամենաբարձր, այնպես էլ ավելի ցածր մակարդակներում՝ կոչ անելով նրանց գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրին հասնելու համար», ասել է նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest