ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակին և այս առնչությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Միլլերն ասել է, որ սա այն իրավիճակը չէ, որը կցանկանար պետքարտուղար Բլինքենը։
«Մենք շարունակում ենք բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելիության շրջանակում է։ Սակայն մենք միշտ ասել ենք, որպեսզի այն հասանելի լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, դրա համար էլ պետքարտուղարը շարունակում է խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ դժվարին փոխզիջումներին, որպեսզի կարողանան հասնել համաձայնության»,- նշել է Պետքարտուղարության խոսնակը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: