Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ է արել ճնշում գործադրել Ալիեւի վրա։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար։ Այնուհետև Ադրբեջանը կտրեց կենսական նշանակության սննդի և դեղամիջոցների այս վերջին աղբյուրը: Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա», – գրված է հաղորդագրությունում։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավելել է, որ մարդկային կյանքերը վտանգված են։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest