Step1.am-ը տեղեկացնում է, որ Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը կարևոր հայտարարություններ է արել.
Բաքուն փորձում է մեզ ստիպել համաձայնել Բաքվում կամ Եվլախում հանդիպմանը։ Մենք բոլորս հիանալի գիտենք, թե ինչ է լինելու այնտեղ՝ բանակցություններ հաստատ չեն լինի։ Այս ֆոնին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Նախ, հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 1-ին Սոֆիայում՝ հասարակական կազմակերպությունների միջև։ Ռուսաստանը, իմանալով այդ մասին, որոշեց միջամտել և հուլիսի 25-ին Մոսկվայում կազմակերպեց արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Լավրովը մեզ անվանեց ազգային փոքրամասնություն, ինչն անընդունելի էր և ցույց տալիս Ռուսաստանի իրական քաղաքականությունը։
Այս ֆոնին փոխվեց միջնորդական ձևաչափը, և օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար Ստեփանակերտի և Բաքվի հանդիպումը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բայց նախօրեին Ադրբեջանը հրաժարվեց հանդիպումից՝ առանց պատճառաբանության։ Վաղը-մյուս օրը միջնորդների ներկայացուցիչները կժամանեն Երեւան, կլինեն որոշակի քննարկումներ, ես կներկայացնեմ Արեւմուտքի առաջարկները։
Մոսկվան առաջարկում է գնալ Եվլախ, եւ ազգային-ազատագրական շարժման անդամների առևանգման ֆոնին Մոսկվայի առաջարկը ծաղրի տեսք ունի։
Մենք հիմա սպասում ենք Արեւմուտքի առաջարկներին, հետո ամեն ինչ կորոշենք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: