Ազատությունը գրում է․
Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է Թվիթերում, նշելով, որ ԱՄՆ-ի խորը մտահոգությունն է հայտնել Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների անզատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն դրական տրամադրվածությունը բանակցություններում, Թվիթերում էլ կոչ է արել շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: