Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն առևանգելու մասին․

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»։

Նկատենք, որ քիչ առաջ Արցախի պետնախարարը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արցախի քաղաքացուն Ադրբեջանը արգելանքի է վերցրել։ Նաև նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է ԱՀ քաղաքացու մոտ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest