Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի։
Թովմասյանն այսօր հայտարարել է, որ իր անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն է վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, «բայց միշտ հավատարիմ կմնա 1991 թվականին ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»:
«Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին», — հայտարարել է Թովմասյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: