Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Բաքվի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարս Պատրիկ Բերգն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի», գրել է Բերգը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest