Հայաստանը 400 տոննա հումանիտար է բեռ է ուղարկում Արցախ։ «Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ գրություններով մարդասիրական օգնությամբ մի քանի տասնյակ բեռնատարներ կանգնած են Հանրապետության հրապարակում և պատրաստվում են մեկնել Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով այն կհասցվի Արցախ։
Հիշեցնենք՝ Արցախը արդեն 227 օր է՝ շրջափակման մեջ գտնվում․ չկա վառելիք, չկա սննդամթերք ու դեղորայք։
տեսանյութը՝ Արմենպրեսի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: