Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։
ՄԻՊ-ից հայտնում են, որ մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և իրավասու գերատեսչությունների այլ ներկայացուցիչների հետ համատեղ։
Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:
Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։
Ամբողջական ուսումնասիրությանը ծանոթանալ այս հղմամբ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: