Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։

Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։

Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»։

Իսկ արցախցի Դիանա Սարգսյանը Արցախում իրավիճակը այսպես է ներկայացրել․

Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ. Մարդիկ ապրում են՝
•գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով
• հերթերի մեջ
•անվերջ քաոսի ու անորոշության մեջ
• հոգեբանական բռնություն
• ուժասպառ են
•սոված,
• նյարդային և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են… Հոգնել են այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։ Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել , հետո հիշում ենք , որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։

Հիշում ենք , որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է… Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա.. բոլորը փորձել են իրար տեղ տալ ։ Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք կին է վատացել է։ Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել , նախ հղի կնոջը ապա նաև Արցախը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest