Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Վիեննայում Ավստրիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի արած հայտարարություններին՝ պնդելով, թե Արարատ Միրզոյանը, «մեկ անգամ ևս մեղադրելով Ադրբեջանին, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, անտարբերություն է դրսևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ»։
«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու մանիպուլյացիաները, կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար», — ասվում է Բաքվի հայտարարությունում:
«Այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանք դրսևորելու փոխարեն խոչընդոտում է խաղաղ գործընթացը՝ օկուպացված Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության պատրվակով, որը շուրջ 30 տարի օկուպացված է, րտեղ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացվել, վկայում է Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին», — պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Արարատ Միրզոյանը Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, մասնավորապես, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների գործուն քայլերը, նրա ավստրիացի գործընկերն էլ շեշտել է, որ Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ տրվի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: