Այս պահին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեծ թվով մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով միջազգային կառույցից ուշադրություն դարձնել հումանիտար ճգնաժամում ապրող արցախցիների խնդրին։
Ակցիային են միացել նաև երեխաներ՝ «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ Արցախի շրջափակմանը» գրություններով պաստառներ պահելով ու շապիկներ հագին։
«Հետո ինչ իշխանությունն ասում է՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախն էլ հետը։ Բա ո՞ւր մնաց միջազգային իրավունքը, եթե իշխանությունը իր քմահաճույքով է գործում, վե՞րջ, միջազգային հանրությունը ձեռքերը լվանում է, կանգնում է կողքի՞։ Ոչ, նա պարտականություն ունի, ու մենք եկել ենք պահանջելու կատարել այդ պարտականությունները», -լրագրողների հետ զրույցեւմ հայտարարել է ակցիայի մասնակից իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, երբ Ադրբեջանն առաջարկում է, որ Արցախ հումանիտար օգնությունը տրամադրվի Ադրբեջանից Աղդամի միջոցով, նշանակում է, որ այդպիսով ցույց է տալիս, որ Արցախի տերը Ադրբեջանն է։ «Ուզում են ցույց տալ, որ հումանիտար աղետ չկա, քանի որ հնարավորություն կա Աղդամով հումանիտար բեռներ ուղարկել Արցախ։ Դա սրիկայություն է, կներեք։ Մենք եկել ենք այստեղ, որովհետև այս հարցում ՄԱԿ-ն է գերակա, ՄԱԿ-ից ենք պահանջում, որ նա իրականացնի արցախցիների բոլոր պահանջները։ -ից ավելի չճանաչված պետություն կա աշխարհում, ի՞նչ է որ, սա էլ մյուսը կլինի», -ընդգծել է Ալավերդյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: