2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման
ընկերության գլխավոր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ: Դաշնային գանգատն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը: Գործը կոչվում է Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման: Հիմնադրամը բարձր է գնահատում հայտնում Քերքոնյան Դաջանի ընկերության և դրա փաստաբանների ու խորհրդականների` Գառնիկ Քերքոնեանի, Էլիզաբեթ Ալ-Դաջանիի, Անի Նազարյանի, Լաուրա Սեֆերյանի, Կարօ Ղազարեանի և Արման Թաթոյանի աշխատանքը: Գանգատին և գործի ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով` https://givebutter.com/freeArtsakh. Հետագա հարցերի համար կարող եք դիմել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ: |
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: