Այսօր ժամը 5:30 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Ե. Խ.-ն։ Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ աղբյուրի, զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: