Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում այսօր Ստեփանակերտում երթ է իրականացրել՝ կոչ անելով բնակչությանը միանալ իրենց։ «Step1.am»-ը տեղեկացնում է, որ Շարժման անդամ Դավիթ Վանյանը հանդես է եկել կոչով, որտեղ նշել է, որ իրավիճակը գնալով վատանում է, և պարզ է, որ մեր ապագան ոչ ոք չի հոգալու մեր փոխարեն։ «Մենք ինքներս պետք է գործողությունների ծրագիր մշակենք, Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- ասաց նա։
Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մոտեցել է նախագահականի մոտ հավաքված Միջանցքի ապաշրջափակման շարժման ակցիայի մասնակիցների մոտ։ Շուրջ 20 ցուցարար պետնախարարի հետ միասին գնացել է Արցախի նախագահի հետ հանդիպման։ Նրանք պահանջում են վառելիք տրամադրել, որպեսզի գյուղերից իրենց միանալ ցանկացող բազմաթիվ մարդիկ կարողանան գալ Ստեփանակերտ։
Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը հայտարարել է միջանցքը բացելու արշավ:
Մանրամասները՝ Step1.am կայքում
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: