Մի քանի քաղաքացիներ այսօր Մարտունիում հարձակվել են «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչների վրա։ Նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը Factor.am-ին փոխանցեց, որ թղթեր են պատռել, հարվածներ հասցրել քաղաքացիներին։
«Մեր այնտեղի ներկայացուցիչները հայտնել են, որ երկու առանձին խումբ են, որոնք պարբերաբար փորձում են սադրանք հրահրել, տեղում քաղաքացիներին հորդորել, որ չգնան ստորագրելու։ Մարզերի մակարդակով այս նույն երևույթը կա, բայց այսպես ընդգծված չէ, մարդիկ են շրջում, վախեցնում մյուսներին՝ չգնաք, չստորագրեք»,- ասաց Աննա Կոստանյանը։
Նրա խոսքով՝ տեղում եղել են երեք աշխատակիցներ և այլ քաղաքացիներ, ոստիկանները փորձել են հարձակվող քաղաքացիներին հեռացնել տարածքից։ «Վնասվածք ստացած մարդիկ կան, թե՝ չէ, դեռ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ մի կնոջ հասցրել են արտասվելու աստիճանի։ Ենթադրում եմ՝ հայհոյանքններ կամ սպառնալիքներ են հնչել»,- հավելեց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: