Բարձրագույն դատական խորհուրդը այսօր թույլ չի տվել լրատվամիջոցներին մուտք գործել նիստերի դահլիճ։

Կարգադրիչները փակել էին նիստերի դահլիճը մուտքը և թույլ չէին տալիս ներս մտնել։ Լրագրողների ահազանգին և հեռախոսազանգերին չի արձագանքել նաև ԲԴԽ խոսնակը։ Կարգադրիչները պատճառաբանում էին, թե դահլիճում տեղ չկա, սակայն ակնհայտ էր, որ դահլիճում բավարար տեղ կար, որպեսզի օրինակ՝ օպերատորները ոտքի վրա կանգնած տեսալուսանկարահանեին։ Մինչ այժմ ԲԴԽ-ն չի պատճառաբանել, թե ինչու էր որոշվել թույլ չտալ լրագրողներին ներկա գտնվել նիստերի դահլիճում։

ԲԴԽ-ի որոշմամբ, դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի  և Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Բոլորի վերաբերյալ որոշումները կարդաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest