Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Հատուկ անդրադարձ պետք է կատարվի Ադրբեջանի քաղաքականությանը, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով», — վկայակոչելով ՄԻՊ ուղերձը, նշել է Անի Բադալյանը:

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ևս կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest