Step1.am կայքը գրում է․

Այսօր Արցախի Ապաշրջափակման ժողովրդական շարժումն իր պահանջն է ներկայացրել Արցախի խորհրդարան, որն ընդունել է փոխխոսնակ Գագիկ Բաղունցը։ Այսօր ժամը երեքին խորհրդարանը պետք է պատասխանի Շարժման պահանջին։

Հիշեցնենք, որ Շարժումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովից պահանջում էր դիմել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին՝ կոչ անելով անհապաղ բացել միջանցքը՝ դիտարկելով հինգ կիլոմետրանոց գոտին, համաձայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Հակառակ դեպքում, եթե միջանցքը չբացվի, Արցախի Ազգային ժողովը պետք է հրապարակավ հայտարարի ռուս խաղաղապահների՝ իրենց պարտավորությունները չկատարելու անկարողության մասին և դիմի ԵԱՀԿ երկրներին և Ֆրանսիայի Սենատին՝ ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելու խնդրանքով՝ միջազգային խաղաղապահներ ներգրավելու համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest