«Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հայտարարել է նահանջի մասին։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Պրիգոժինի աուդիոձայնագրությունը։ ««Վագներ»-ը ցանկանում էին վերակազմավորել։ Օրվա ընթացքում մենք հասանք Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չենք թափել։ Հիմա եկել է այն պահը, երբ արյուն կարող է թափվել։ Այդ պատճառով, հասկանալով ողջ պատասխանատվությունը, որ ռուսական արյուն կթափվի կողմերից մեկից, մենք շրջում ենք մեր շարասյուները և պլանի համաձայն հակառակ ուղղությամբ մեկնում դաշտային ճամբարներ»,- ասված է աուդիոուղերձում։
Ավելի վաղ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է անցկացրել Պրիգոժինի հետ՝ նրա հետ համաձայնության գալով այն բանի շուրջ, որ «չի կարելի ՌԴ տարածքում արյունոտ սպանդ թույլ տալ»։ Հիշեցնենք, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է Վագների հիմնադիր, ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Պրիգոժինը մեղադրվում է զինված ապստամբություն կազմակերպելու փորձի մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ խոստանալով «անխուսափելի պատիժ մեջքից հարվածողներին»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: